Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ջորջ Վեայի սլացիկ կարիերան

Ջորջ Վեայի սլացիկ կարիերան
13.10.2017 | 13:40

Լոնդոնի «Չելսիի», «Մանչեստր Սիթիի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, քաղաքական գործիչ Ջորջ Վեան ընտրվել է Լիբերիայի նախագահ` հաղթելով իր գլխավոր մրցակցին՝ Լիբերիայի փոխնախագահ Ջոզեֆ Բոկային:

Առաջին անգամ նախկին ֆուտբոլիստն ընտրություններին մասնակցել է 2005-ին և ստացել 40 տոկոս, սակայն արդյունքում պարտվել է Էլեն Ջոնսոն-Սերլիֆին: Այժմ Վեան նրան կփոխարինի նախագահի պաշտոնում: Վեան 1995-ին է ճանաչվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ